Հոլանդիայի Լեյդեն քաղաքի երկաթուղային կայարանում ահաբեկչության սպառնալիք է եղել
Հոլանդիայի Լեյդեն քաղաքի երկաթուղային կայարանը փակվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Ոստիկանության տեղական բաժանմունքից հայտնել են, որ խոսքը կայարանում հայտնաբերված տարօրինակ տոպրակի մասին է:
Ներկայումս ոստիկանության և հատուկ ծառայության աշխատակիցները փորձում են պարզել, թե ինչ կա տոպրակի մեջ:
Սակայն իրավապահ մարմինները դժվարանում են հաղորդել, թե ինչքան կտևի այդ ամբողջ գործընթացը:
Ըստ NOS հեռուստաընկերության հաղորդած տեղեկությունների աղբի համար նախատեսված տոպրակը դրված է եղել կայարանի հարթակում գտնվող սյան մոտ:
Հետաքննության շրջանակներում ոստիկանությունը փնտրում է տոպրակն այդտեղ թողած կասկածյալին: Ենթադրվում է, որ նա 20-30 տարեկան, 175-185սմ հասակով տղամարդ է: