1938 դիտում
19:04 24-03-2017
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրում կա՞, թե՞ չկա տնտեսական բաղադրիչ
«Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրում տնտեսական բաղադրիչ չկա»: Այսպիսի կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատաներ» կուսակցության ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանը այսօր կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» քննարկման ժամանակ: Նա նշեց, որ նախաստորագրումը դեռևս հույս չի ներշնչում, և եթե իրենց քաղաքական ուժը մտնի խորհրդարան, բարձրացնելու է Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը:
ՀՀԿ ներկայացուցիչ Կարեն Բեքարյանը կարծիք հայտնեց, որ նոր ստորագրված համաձայնագրում առկա տնտեսական բաղադրիչը կերևա, երբ փաստաթուղթը հրապարակվի:
«Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ նախկինում բանակցել են Եվրոպական Միությունը և Հայաստանը, կարելի էր պայմանական բաժանել մի քանի մասի՝ քաղաքական, տնտեսական և այլ: Հիմա այն համաձայնագիրը, որը կողմերն օրեր առաջ նախաստորագրեցին Ասոցացման համաձայնագրից տարբերվում է նրանով, որ այնտեղ պահպանվում են այն կետերը, որոնք չեն հակասում Եվրասիական միությունում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»,- մասնրամասնեց Բեքարյանը:
«Ծառուկյան դաշինքով» առաջադրված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը ողջունելի համարեց Հայաստանի և Եվրոպական միության միջև շրջանակային համաձայնագրի նախաստորագրումը: «Հայկական կողմը մշտապես նշում էր, որ և-և-ի կողմնակից է, որովհետև, հավանաբար, զգում էր հնարավոր վտանգները: Կարծում եմ, որ նախաստորագրված համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա խորացնել և զարգացնել Եվրամիության հետ հարաբերությունները»,- ասաց Զուրաբյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»