7500 դիտում
22:26 28-03-2017
Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, եթե համաձայնություն ձեռք բերվի. Ֆրանսիացի համանախագահ
Առաջին անգամ եմ Ստեփանակերտում և հիացած եմ նրա գեղեցկությամբ, ինչը ինձ համար հաճելի անակնկալ էր:
Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:
Խոսելով բանակցությունների մասին՝ ֆրանսիացի համանախագահը ասել է, որ գործընթացը շարունակվում է, և շատ հագեցած երկխոսություն կա կողմերի հետ: «Բոլորի համար չէ դա տեսանելի, բոլորը չէ, որ գիտեն այդ մասին։ Իհարկե մենք չենք կարող բացահայտել մանրամասները, քանի որ կոնֆիդենցիալ բանակցություններ են ընթանում։ Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում։ Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չարձանագրվեն, իսկ առաջ գնալու համար կողմերը պետք է փոխզիջման գան»,- ասել է Վիսկոնտին և հավելել, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի հանդիպման մասին, իր երկիրը պատրաստ է այն կազմակերպել:
[url=https://artsakhpress.am/arm/news/64209/stepanakerti-gexeckutyamb-hiacats-em-inchy-indz-hamar-hatcheli-anaknkal-er-fransiaci-hamanakhagah.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
2258 դիտում
12:01 26-10-2015
Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
1280 դիտում
16:38 05-05-2017
Մայիսի 1-ից պետական գնումներով միս պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցներից. ՍԱՊԾ
1342 դիտում
11:47 15-04-2014
Դավութօղլուն սպառնում է. Թուրքիան չի լռի, եթե ԱՄՆ Սենատի օրակարգ բերվի Հայոց ցեղասպանության հարցը
Այս բաժնից
613 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը