211652_close_icon

Մեծ Բրիտանիան չեղարկում է իր տարածքում ԵՄ-ի բոլոր օրենքները

views-count2348 դիտում article-date 11:00 31-03-2017
Եվրամիության կազմից դուրս գալով՝ Մեծ Բրիտանիան իր տարածքում գործող մի քանի հազար ԵՄ օրենքներն ու նորմերը չեղյալ է հայտարարելու, հաղորդում է BBC-ն։ ԵՄ-ից դուրս գալու հարցերով նախարար Դևիդ Դևիսը հայտարարել է, որ պատրաստվող օրինագիծը թույլ կտա խորհրդարանին, ինչպես նաև Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի կառավարություններին չեղյալ հայտարարել, վերաձևակերպել այդ օրենքները՝ ըստ իրենց հայեցողության։ Օրենքը նաև վերջ կդնի բրիտանական տարածքում Եվրոպական դատարանի իրավասությանը։ «Մեր օրենքները կընդունվեն Լոնդոնում, Էդինբուրգում, Քարդիֆֆում և Բելֆասթում և կբախվեն ոչ թե Լյուքսեմբուրգի, այլ մեր երկրի դատավորների հետ»,-նշել է Դևիսը։

Նմանատիպ նյութեր