211652_close_icon
views-count4381 դիտում article-date 09:52 01-04-2017

Հայաստանը վերապահումներ ունի ռուսական առաջարկի վերաբերյալ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Տպավորություն է, որ Հայաստանը ռուսական առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը, Ադրբեջանը ցանկանում է միանգամից անցում կատարել բանակցությունների համաձայնագրին, ինչին կարծես թե դեմ չէ, որում համոզվեցինք, երբ Ալիևը խոսեց Ղարաբաղի ինքնավարության և ճնշումների մասին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի փոխանցած տեղեկություններին։ Հալբախը հիշեցրել է Լավրովի մեկնաբանությունն Ադրբեջանի ԵՏՄ հնարավոր անդամակցության մասին։ «Հայտնի է, որ ադրբեջանական որոշ շրջանակներ Մոսկվայի հետ բանակցություններում այս հարցը փորձում են շրջանառել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ռուսական աջակցությունը ստանալու նպատակով։ Ու չի բացառվում, որ Հայաստանը հաշվի է առնում «Ղարաբաղյան առևտրի» այս հնարավոր դետալը՝ այդ պատճառով հրաժարվելով բանակցել ռուսական առաջարկի շուրջ»,- ասել է նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր