211652_close_icon
views-count942 դիտում article-date 09:37 29-05-2019

ՀՀ-ԵՄ երկկողմանի պլատֆորմի ձևաչափի վերաբերյալ վերապահումներ կան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծում: Եվ մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի այդ պլատֆորմի վերջնական կազմը: Սակայն «Ժողովուրդ» օրաթեր­թը տեղեկացավ, որ ներքին խմորումներ են առկա և քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են առաջարկված ձևաչափից: Բանն այն է, որ ըստ ԵՄ կողմից ներկայացված կառուցվածքի, պլատ­ֆորմի անդամները պետք է 9-ական լինեն՝ 3-ը քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը՝ արհմիու­թյուններից և 3-ը՝ գործատուների կազմակերպություններից: Եվ հենց այս հարցում է տարակարծությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չհերքեց, որ առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր