211652_close_icon
views-count2201 դիտում article-date 10:26 04-04-2017

Ընտրության մեջ խորասուզված, չէինք էլ «հասկանում», որ մեկ այլ ընտրություն է սկսվել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Պարզվում է` մենք, մի ընտրության մեջ խորասուզված, չէինք էլ «հասկանում», որ մեկ այլ ընտրություն է սկսվել։ Մինչ խորհրդարանում կտեղավորվեն քաղաքական ուժերը, իսկ «դրսում» հայտնվածներն էլ ուշքի կգան. Երևանի ավագանու հերթական ընտրություններն արդեն սկսվել են։ Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ, մարտի 30-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր