211652_close_icon
views-count2125 դիտում article-date 11:44 14-04-2017

Կադաստրի պետական կոմիտեն 2017թ. առաջին եռամսյակում ստացել է 5206 դիմում և գրություն

2017 թ. առաջին եռամսյակում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե մուտքագրվել է 5206 դիմում և գրություն, որից 348-ը եղել են քաղաքացիների դիմումները:, հայտնում են ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կոմիտեում ստացված դիմում-գրություններից 230-ը ստացվել են կոմիտեի էլեկտրոնային փոստով: Հիշյալ ժամանակահատվածում կադաստրի պետական կոմիտեի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցադրումներով և խնդիրներով կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի տեղակալների մոտ ընդունելության են ներկայացել 36 քաղաքացի: 2017 թ. առաջին եռամսյակում կոմիտեն ստացել է անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական որակավորման 36 հայտ: Հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ կողմից տրամադրվել է անշարժ գույքի գնահատման որակավորման 12 վկայական, դադարեցվել է մեկի գործունեությունը: Կադաստրի պետական կոմիտեում ստացված բոլոր դիմումներին, գրություններին և տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր հարցումներին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Նմանատիպ նյութեր