1899 դիտում
09:32 07-04-2017
«Ելքի» քաղաքական կողմնորոշումը նույնպես մեծ հաշվով համընկնում է Անահիտ Բախշյանի սկզբունքներին. «Ժամանակ»
«Փաստ» թերթը գրում է. «Թեև մոտ ժամանակներում Անահիտ Բախշյանը չի պատրաստվում որևէ կուսակցության անդամակցել, բայց խորհրդարանական ընտրությունների ժամանակ սիրով է համաձայնել հանդես գալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ:
Բայց հիմա որոշել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքի ցուցակով ներկայանալ: Տեսակետը, թե դա մի տեսակ կուսակցությունները ձեռնոցի պես փոխելու է նման, նա չի կիսում, քանի որ միակ կուսակցությունը, որին անդամակցել է, «Ժառանգությունն է» եղել:
«Ես անկախ մարդ եմ և ոչ մի կուսակցություն չեմ ներկայացնում, ունեմ իմ սկզբունքները, որը թույլ էր տալիս «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ներկայացված լինել ԱԺ ընտրություններին:
Եվ «Ժառանգությունից» բացի, որևէ այլ կուսակցության անդամ չեմ եղել և չեմ, իսկ իմ գաղափարները ընդդիմադիր դաշտում են:
Եվ քանի որ «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցելու ավագանու ընտրություններին, իսկ «Ելքը» ընդդիմադիր քաղաքական դաշտում հանդես եկող ուժ է, ընդունել եմ այդ առաջարկը»,– ասաց Ա. Բախշյանը:
Նա նաև հավելեց, որ «Ելքի» քաղաքական կողմնորոշումը նույնպես մեծ հաշվով համընկնում է իր սկզբունքներին, սակայն կան որոշ հարցեր, որոնց հետ ինքը ընդհանրապես համամիտ չէ: Եվ այնքանով, որքանով «Ելքը» ընդդիմադիր քաղաքական ուժ է, հենց դա է նրա համար ամենագրավիչը, իսկ մնացած քաղաքական մանրամասները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ այնքան էլ կարևոր չեն»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2132 դիտում
22:48 04-12-2015
Երևանի քաղաքապետարանը արձագանքում է Անահիտ Բախշյանի հրապարակմանը
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
973 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»