211652_close_icon
views-count4917 դիտում article-date 09:37 08-04-2017

Դավիթ Հարությունյանն ԱԺ ընտրություններն անվանել է «աննախադեպ լավ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ ԳՄ անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններն անվանել է «աննախադեպ լավ»: Սա այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերը և միջազգային դիտորդական առաքելություններն ու օտարերկյա դեսպանատները, անգամ ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ պնդել են՝ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել համատարած բաժանված ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառումը: Սակայն Դավիթ Հարությունյանը փորձել է արդարացնել կատարվածը՝ ասելով, թե միշտ էլ լինում են բացասական երևույթներ. «Ես չեմ կարող դա ընդունել որպես բացարձակ ճշմարտություն: Ես կարող եմ հասկանալ, որ լինում են բացասական երևույթներ, ինչը խիստ քննադատելի է, ավելին՝ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնակից քաղաքական գործընթացի պետք է իր կողմից ջանքեր գործադրի, որպեսզի նման թերությունները ոչ միայն բացահայտվեն, այլև պատժվեն մինչև վերջ»»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա գամարում:[/b]

Նմանատիպ նյութեր