211652_close_icon
views-count8969 դիտում article-date 09:52 08-04-2017

Սարգիս Սահակյանը վերանվաճել է Արագածոտնի մարզպետ նշանակվելու իրավունքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը հնարավոր է դարձյալ նշանակվի մարզպետ, քանի որ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով առաջադրվել էր մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, ամենաշատ ձայներն է կարողացել հավաքել: Բանն այն է, որ մինչ ընտրությունները պայմանավորվածություն է եղել, որ եթե նախկին մարզպետի եղբայրը հաղթի և առավելագույն ձայներն ապահովի ՀՀԿ-ի համար, նա դարձյալ կարող է մարզպետ դառնալու հույս ունենալ: Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանը ազատվեց պաշտոնից, երբ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի արդյունքում մարզպետի պորտֆելը հանձնվեց ՀՅԴ-ին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր