19772 դիտում
15:27 11-04-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. խմելու ջուրն առատորեն փողոցով հոսում է, իսկ համապատասխան կառույցները գոնե չեն աջակցում, որ բնակիչները վերանորոգեն խողովակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երկար ժամանակ է, արտակարգ իրավիճակ է տիրում Երևանում: Սուվորովի նրբանցքի 28 տունը զրկված է խմելու ջրից, իսկ այն առատորեն հոսում է փողոցով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 20 օր առաջ այդտեղ խնդիր է եղել: Համապատասխան կառույցների աշխատակիցները եկել են, ինչ-որ աշխատանքներ արել, վերջում էլ այդ տան ջրի խողովակը փայտե խցանով փակել ու գնացել:
Առավոտից այդ խցանը դուրս է եկել, իսկ խմելու ջուրն առատորեն հոսում է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ բազմիցս դիմել են համապատասխան կառույցներին, սակայն ստացել են նման պատասխան, թե՝ ձեր սեփական ուժերով լուծեք խնդիրը:
Հուսահատված բնակիչները որոշել են մասնագետ կանչել և իրենց ուժերով վերանորոգել խողովակը, սակայն հիմա էլ ջուրը որոշ ժամանակով չեն անջատում, որ կարողանան աշխատել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+