211652_close_icon
views-count3078 դիտում article-date 10:11 12-04-2017

ՀՅԴ-ն որոշել է կորզել նաև դեսպանի և ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոններ. ««Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ պարոնայք դաշնակները հասկանալով, որ գործադիրում չեն կարող ունենալ ավելի շատ պորտֆելներ, քան ունեն այսօր, որոշել են իշխող Հանրապետական կուսակցությունից հետագա համագործակցության համար կորզել գոնե դեսպանի և ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոն: Ավելին՝ հաշվի առնելով այն, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հնարավոր է չլինի նոր խորհրդարանում, նրա պաշտոնին լուրջ հավակնություններ ունի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Իսկ դեսպան նշանակվելու հարցում դեռեւս քննարկվում են մի քանի թեկնածուների տարբերակներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր