211652_close_icon
views-count23641 դիտում article-date 10:36 12-04-2017

Որոշվել են ԱԺ նախագահի և ՀՀԿ խմբակցության ղեկավարի թեկնածուները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անունները: Մինչ օրս ամենահավանական թեկնածուն համարվում էր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: Նրա նշանակումը գրեթե հաստատել էր ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել էր, որ հնարավոր է հենց Կարեն Կարապետյանը նշանակվի ԱԺ նախագահ: Սակայն, մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ ղեկավար կազմն ամբողջությամբ երիտասարդացնել, բացառապես իր մարդկանց նշանակել ԱԺ առանցքային պաշտոններում։ Ըստ այդմ, ՀՀ ԱԺ VI գումարման ԱԺ նախագահ է նշանակվելու ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ Արմեն Աշոտյանը նշանակվելու է ՀՀԿ խմբակցության ղեկավար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր