211652_close_icon
views-count3101 դիտում article-date 10:50 12-04-2017

Որոշ ոլորտներում «ստվերը» 50%-ից ավել է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Պետեկամուտների կոմիտեն մի քանի ոլորտներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում գնահատել է, որ տվյալ ոլորտներում «ստվերը» կարող է հասնել ավելի քան 50 տոկոսի: Եվ այդ «ստվերը» ունի տարբեր դրսևորումներ: Երեկ տարածած հաղորդագրության համաձայն, մասնավորապես, բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատմամբ զբաղվող 35 տնտեսվարողների մասով ՊԵԿ-ը արձանագրել է 50 տոկոս ստվեր, իսկ կենցաղային տեխնիկայի և բջջային հեռախոսների ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվող 46 տնտեսվարողների գործունեության ուսումնասիրությամբ արձանագրվել է 54 տոկոս ստվեր: ՊԵԿ-ը չի մասնավորեցնում, թե որ ընկերությունների մոտ է հայտնաբերվել այդ ստվերը և արդյոք դրանց մե՞ջ են այդ ոլորտներում գործող մեզ քաջ հայտնի օլիգարխ «գործարարները»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր