13441 դիտում
10:18 23-08-2017
Գենադի Զյուգանովը, ոչ ավել, ոչ պակաս, առաջարկել է ԼՂ հիմնահարցի լուծման խորհրդային տարբերակը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահ Գենադի Զյուգանովը, մեկնաբանելով ԼՂ կարգավորման հարցը, ասել է, որ առանց Ռուսաստանի Կովկասում երբեք չի լինի ոչ խաղաղություն, ոչ հանգիստ: Ոչ ավել, ոչ պակաս, նա առաջարկել է ԼՂ հիմնահարցի լուծման խորհրդային տարբերակը:
«Պետք է միասին հավաքվել և լուծում փնտրել, որը կբավարարի բոլոր կողմերին, և իմ կարծիքով նման լուծում կա: Դժբախտությունն այն է, որ մի շարք մարդիկ ավելի շատ մտածում են օգուտի ու շահույթի մասին, այլ ոչ թե լուծում են փնտրում»,- ասել է Զյուգանովը «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման հարցում պետք է կիրառել տարբեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը: Հարցազրույցում Զյուգանովը հիշել է բանակում իր ծառայակիցների մասին, ովքեր ներկայացրել են ԽՍՀՄ տարբեր ժողովուրդներին, և նրանց հետ կառուցված բարիդրացիական հարաբերությունների մասին՝ չնայած ազգային տարբերություններին:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2031 դիտում
14:59 06-12-2015
Եկել եմ, որ լինեմ իմ ընտրական քվեի տերը` ոչ ավել, ոչ պակաս. Նիկոլ Փաշինյան
2443 դիտում
20:44 28-07-2020
Նիկոլի հարցազրույցը ոչ ավել ոչ պակաս լրիվ Նիկոլի հարցազրույց էր․ Աննա Մկրտչյան
Այս բաժնից
907 դիտում
07:24 22-10-2024
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. «Ժողովուրդ»
733 դիտում
07:18 22-10-2024
ԲՏԱ նախարարի նախկին տեղակալ Ավետ Պողոսյանը` ՀՌՀ անդամի միակ թեկնածու. «Ժողովուրդ»
679 դիտում
07:07 22-10-2024
Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ»