211652_close_icon
views-count8116 դիտում article-date 11:43 13-04-2017

Մեքսիկայում անհայտ անձինք օդանավից 3 մարդու են նետել

Մեքսիկայում հիվանդանոցներից մեկի տանիքին հայտնաբերել են տղամարդու դի, ում, ականատեսների վկայությամբ, նետել են ինքնաթիռից։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Սինալոա նահանգում։ Եվս 2 դիեր հայտնաբերվել են Կուլյականի վարչական կենտրոնից 60 կմ հեռավորության վրա։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնաբերված 3 տղամարդկանց նույն օդանավից են նետել։ Ոստիկանությունը ճտում է միջադեպի հանգամանքները։ Սինալոա նահանգը հայտնի է նարկոկարտելով, որը գլխավորում էր Խոակին Գուսման Լոերան (Գաճաճ)։ Նրա ձերբակալությունից հետո իրավիճակը նահանգում միայն սրվեց, քանի որ մեծ դիմակայություն սկսվեց այլ նարկոմաֆիաների ներկայացուցիչների միջև։

Նմանատիպ նյութեր