211652_close_icon
views-count2771 դիտում article-date 12:35 13-04-2017

Brent նավթը թանկանում է, WTI-ը՝ էժանանում

Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են շարժվում։ Այդ են վկայում առևտրի տվյալները, փոխանցում է gazeta.ru-ն։ Այսպես, Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մայիս ամսվա մատակարարումների արժեքը նվազել է 0,04%-ով և 1 բարելի դիմաց կազմել 53,09 ԱՄն դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի հունիս ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.02%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 55,87 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր