211652_close_icon
views-count7658 դիտում article-date 10:38 15-04-2017

Երեւանի փոխքաղաքապետի բիզնեսը. Վերնիսաժի միակ «բիստրոն». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող «Վերնիսաժ»-ում փորձում է ընդլայնել փոքրիկ բիզնեսը: Armtimes.com-ի տեղեկություններով՝ «Վերնիսաժ»-ի հենց մեջտեղում գտնվող սննդի և սպասարկման կետը պատկանում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ներկայումս փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին: Վերջինս թեև մեր հետ զրույցում հերքեց, որ արագ սննդի սպասարկման կետն իրեն է պատկանում, սակայն մեր տեղեկություններով՝ նա մտադիր է ընդլայնել բիզնեսը հարակից սեղանների հաշվին: «Ես «Վերնիսաժում» ոչինչ չունեմ: Ինձ չի պատկանում: Կառուցապատմամբ դրվել է մրցույթի, մրցույթը շահող կա, շահողն էլ աշխատում է»,- ասաց Դավիթ Օհանյանը՝ նշելով, որ մնացած հարցերը պետք է ուղղել Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժին: Վերնիսաժում առևտուր իրականացնողներին երբ հարցրեցինք, թե որն է փոխքաղաքապետի «բիստրոն»՝ նրանք միանգամից մատնացույց արեցին վաճառքի սեղանների այն շարքը, որը տանում էր դեպի Դավիթ Օհանյանին պատկանող սննդի կետը: Հիշեցնենք, որ «Վերնիսաժի» կառուցապատումից առաջ այդ տարածքում գործում էր մի քանի սննդի կետ, սակայն վերակառուցումից հետո միակ կետը պատկանում է քաղաքային իշխանության ներկայացուցչին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր