10335 դիտում
16:07 15-04-2017
ԱՄՆ-ի նախագահը չի կարող հաղթել Հյուսիսային Կորեայի առաջնորդին. CNN
ԱՄՆ-ն հակված է թերագնահատել իր թշնամիներին, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդին, ով մի շարք առավելություններ ունի ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ, գրում է World Policy Institute-ի սյունակագիր Ջոնաթան Քրիսթոլը CNN-ի սյունակում։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն հաճախ է սխալ ենթադրություններ անում, որ իր հակառակորդները կամ հիմար են, կամ խելագար։
«Ամերիկացիները սպասում են, որ ցանկացած այլ ազգ ուրախությամբ է ընդունելու այն, ինչը ցանկանում է Վաշինգտոնը, սակայն, երբ որևէ պետության առաջնորդ այլ կերպ է դրսևորում իրեն, ԱՄՆ-ն դա բացատրում է իրողությունը ճիշտ չընկալելու թերությամբ»,-գրում է Քրիսթոլը։
Հեղինակի կարծիքով՝ Կիմ Չեն Ինը ոչ խելագար է, ոչ իռացիոնալ, և ոչ էլ հիմար։ Նրան կարելի է մեղադրել մի շարք հանցագործությունների մեջ, սակայն ոչ որպես Հյուսիսային Կորեայի քաղաքական համակարգի նորմերը թերագնահատողի։ Իսկ Թրամփը, ընդհակառակը, ոչ միշտ է մտածում հետևողականորեն։ Ի տարբերություն Կիմ Չեն Ինի, վերջինիս ուշադրությունը կարծես 4 տարեկան երեխայի ուշադրություն լինի, հետևաբար, հյուսիսկորեական առաջնորդը կարող է առավել ուժեղ խաղացող լինել միջզգային հարթակներում և հաղոթ դուրս գալ։
Նմանատիպ նյութեր
5759 դիտում
13:21 03-12-2017
ԱՄՆ-ն հրահրում է Հյուսիսային Կորեայի առաջնորդին. Ս. Լավրով
4127 դիտում
21:26 30-11-2017
«Փոքրիկ մարդ-հրթիռ». ԱՄՆ-ի նախագահը նոր մականունով է կոչել Հյս. Կորեայի առաջնորդին
Այս բաժնից
796 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
883 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
880 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet