5762 դիտում
13:21 03-12-2017
ԱՄՆ-ն հրահրում է Հյուսիսային Կորեայի առաջնորդին. Ս. Լավրով
Միացյալ Նահանգները երկրի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ագրեսիվ գործողություների է սադրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին և բացի Թրամփի կոշտ հայտարարություններից, ԱՄՆ-ն ռազմական ուսումնավարժանքներ ու փորձարկումներ է իրականացնում, ինչը նույնպես բացասաբար է տրամադրում Փհենյանին։
Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այնպիսի զգացողություն է, որ կարծես նրանք դիտավորյալ սադրում են Կին Չեն Ընին, որպեսզի վերջինս ինչ-որ կերպ դուրս գա հունից։ Այդ իսկ պատճառով քննարկելով Փհենյանի հրթիռային-միջուկային արկածները՝ մենք չենք կարող չքննադատել մեր ամերիկացի գործընկերների սադրիչ վարքը»,-մեջբերում է Ria Novosti-ն Լավրովի խոսքը։
Հիշեցնենք որ նոյեմբերի 29-ին Հյս. Կորեան հերթական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակեց, որն ընկավ Ճապոնիայի տնտեսական գոտում։
Նմանատիպ նյութեր
10338 դիտում
16:07 15-04-2017
ԱՄՆ-ի նախագահը չի կարող հաղթել Հյուսիսային Կորեայի առաջնորդին. CNN
2424 դիտում
16:44 27-07-2021
Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները պայմանավորվել են վերականգնել 2 երկրների միջև կապերը
Այս բաժնից
1294 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1261 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
931 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել