4105 դիտում
12:18 17-04-2017
Էրդողանին հանրաքվեում հաղթելու կապակցությամբ շտապել է շնորհավորել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորակա ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման ու արդյունքների կապակցությամբ, հաղորդում է BelTa գործակալությունը։
«Թուրք ժողովուրդը աջակցեց գործող իշխանությունների ջանքերին։ Վստահ եմ, որ հանրաքվեում ընդունված որոշումը նպաստելու է Թուրքիայի ինքնիշխանության ու անկախության ամրապնդմանը»,-ասված է Բելառուսի նախագահի ուղերձում։
Նա հույս է հայտնել, որ երկու երկրները կամրապնդեն փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։
Հիշեցնենք, որ նախնական արդյունքներով՝ 99.97 տոկոս քվեաթերթիկների հաշվարկով՝ սահմանադրության փոփոխությանը «այո» է ասել քվեարկողների 51.44 տոկոսը, «ոչ»՝ 48.59 տոկոսը։
Ավելի ուշ Թուրքիայի ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Կուսակցությունը հայտնել է ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ խախտումների մասին և պահանջում է վերահաշվարկել քվեաթերթիկների 60%-ը։
Նմանատիպ նյութեր
15119 դիտում
23:11 16-04-2017
Ալիևն շտապել է շնորհավորել Էրդողանին սահմանադրական հանրաքվեում հաջողության կապակցությամբ
1281 դիտում
11:22 07-11-2015
Լուկաշենկոն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ
5064 դիտում
10:12 19-03-2018
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ
Այս բաժնից
706 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
802 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
616 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել