54816 դիտում
11:02 20-04-2017
Երևանի ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում իրականացրեց «յաշիկ» օպերացիան. մեծ թվով «յաշիկներ» տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 19-ին, Երևանի ՃՈ պահպանվող տարածք են տեղափոխվել հերթական օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկան» այս անգամ լցվել է 37 ավտոմեքենաներով, այդ թվում՝ թանկարժեք, որոնցից 2-ի վարորդները տրանսպորտային միջոցները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, մի մասն էլ մեքենան վարելիս անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ 33-ը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, իսկ մի քանի երիտասարդներ էլ մայրաքաղաքում «ավտոռալլի էին կազմակերպել»։
Կատարած բոլոր օրինախախտումների համար « գաի պլաշչադկա» տեղափոխված տրանսպորտային միջոցների վարորդները, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, առանց բացառության, ենթարկվելու են վարչական պատասխանատվության։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ Երևանի ՃՈ պահպանվող տարածք տեղափոխված օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցների մեծ մասը «յաշիկներ» էին, BMW X5-ներ, Mercedes-ներ, Lexus-ներ, իսկ շատ վարորդներ նախկինում էլ մի քանի անգամ իրենց «երկաթյա նժույգներով» ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության էին ենթարկվել, իսկ մեքենաներն էլ տեղափոխվել էին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին կոչ են անում բոլոր վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում չվարեն մեքենա, չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է իրենց ու մյուսների անվտանգությունից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
47994 դիտում
17:31 02-06-2017
Երևանի Գաի պետի կարգադրությամբ «Հենզելն ու Գրետելը» տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ