Ամերիկյան ավիակիրը փոխել է ուղղությունը, որպեսզի չբախվի իրանական նավին
Պարսից ծովածոցում միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան ու իրանական նավերի մասնակցությամբ, որը կարող էր վատ ավարտ ունենալ, հաղորդել է Fox News հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրին, հայտնել է, որ ամերիկյան ռազմաօդային ուժերին պատիկանող Mahan ավիակիրը ստիպված է եղել փոխել ուղղությունը, որպեսզի չբախվի իրանական ռազմական նավին։
Աղբյուրի խոսքով՝ ավիակիրը նկատել է դեպի իրեն եկող Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի նավը և սկսել է հրթիռային ազդանշաններ ուղարկել, սակայն անօգուտ։ Այդ ժամանակ ամերիկյան նավի հրամանատարությունը որոշում է կայացրել արագ փոխել ուղղությունը, որպեսզի տեղի չունենա բախում՝ իր հետևանքներով։