211652_close_icon

Մարիուպոլի համար մարտերում զոհվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալը

views-count51002 դիտում article-date 22:08 20-03-2022
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, 1-ին դասի կապիտան Անդրեյ Պալին զոհվել է Ուկրաինայում՝ Մարիուպոլի համար մարտերում: Այս մասին իր Տելեգրամ-ալիքում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը:
 
«Մարիուպոլի ազատագրման համար մարտերում զոհվել է Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, 1-ին դասի կապիտան Անդրեյ Պալին: 1993-ին նա հրաժարվել էր երդում տալ Ուկրաինային և հավատարիմ մնալով Ռուսաստանին, մեկնել էր Հյուսիսային նավատորմ», նշված է հաղորդագրության մեջ:
 
Ռազվոզժաևը հավելել է, որ Պալին նավատորմում մեծ հեղինակություն ուներ: Նա նաև իր ցավակցությունն է հայտնել զոհվածի հարազատներին և մտերիմներին:

Նմանատիպ նյութեր