57063 դիտում
19:30 29-04-2017
Ծեծկռտուք «Ուռենի» ռեստորանային համալիրում. երևանցի եղբայրները կասկածվում են ոստիկանության աշխատակիցներին ծեծի ենթարկելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Շրջանային փողոցի բնակիչներ՝ եղբայրներ, 39-ամյա Արկադի Հովսեփյանի և 37-ամյա Էդգար Հովսեփյանի նկատմամբ։
Վերջիններս կասկածվում են ապրիլի 21-ին Քասախ գյուղում գործող «Ուռենի» ռեստորանային համալիրում ՀՀ ոստիկանության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկի հրաձիգներ, 30-ամյա Արման Սարոյանին և 24-ամյա Վանուշ Խաչատրյանին ծեծի ենթարկելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ եղբայրները ստորագրությամբ բաց են թողնվել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: