211652_close_icon
views-count8793 դիտում article-date 23:04 29-04-2017

Դավթաշենում ծառեր հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ծառեր հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: «Միջնորդություն եմ ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն: Դատախազը որոշում կայացրեց խափանման միջոցը փոխել և խափանման միջոց ընտրվեց` չհեռանալու մասին ստորագրությունը»,- նշել է պաշտպանը: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Երևանում` Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում ծառերի սպանդ են իրականացվել: Ալեքսան Սամսոնյանը կասկածվել է Դավթաշեն վարչական շրջանում՝ «Դելֆին» մարզադպրոցի դիմաց 23-ից ավելի հաստաբուն ծառեր հատելու մեջ, նրա խափանման միջոցն ընտրվել էր կալանքը:

Նմանատիպ նյութեր