Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրվան նվիրված երթի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են եղել։ Թուրքական ozgur-gundem լրատվական կայքի հաղորդմամբ` կան բազմաթիվ ձերբակալվածներ:
Մայիսմեկյան երթը կազմակերպել են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, Կոմունիստական և Քրդական կուսակցությունները:
Հայտնի է, որ ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանը մայիսի 1-ի երթի անցկացման վերաբերյալ արգելք է սահմանել: Ստամբուլի տարածքում շուրջ 30.000 ոստիկաններ փակել են պողոտաները և փողոցները` երթի իրականացումը թույլ չտալու համար:
Մի շարք պողոտաներ մուտքը թույլատրվում է միայն խուզարկությամբ: