107728 դիտում
19:28 03-05-2017
Արտակարգ դեպք Գյումրիում. 21–ամյա ուսանողուհին ոստիկանությանը հայտնել է, որ իր ընկերը «պլանի տակ» սեռական հարաբերություն է ունեցել իր հետ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում և հետաքննություն է սկսվել Գյումրի քաղաքի բնակչուհի, 21-ամյա Անի Գ.–ի դիմումի հիման վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անի Գ.-ն ոստիկանությանը հայտնել է, որ այս տարվա հունվարին իր ընկերը՝ Արթուր Մ.-ն, Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ իրեն պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենայի սրահում թմրանյութ է լցրել կաթուցիչի մեջ, հետո ծխել է ու համոզելով՝ հյուրասիրել նաև իրեն:
Անի Գ.-ն հայտնել է նաև, որ դրանից հետո Արթուրը սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, սակայն ինքը չի զգացել այդ պահին, քանի որ, ըստ հայտարարության՝ «պլանի տակ է եղել»:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Արթուրին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղկություններով՝ Անի Գ.-ն սովորոմ է բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Գյումրու մասնաճյուղում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: