211652_close_icon
views-count3137 դիտում article-date 16:59 09-05-2017

Մոսկվան հերքել է ԻՊ ահաբեկիչների կողմից ռուս զինվորականի գլխատման մասին լուրերը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է լուրերն այն մասին, թե «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում գլխատել են ռուս զինվորականի։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ «Սիրիայում ռուսական ստորաբաժանումների բոլոր ծառայողները ողջ և առողջ են և շարունակում են կատարել իրենց մարտական խնդիրները ահաբեկչության դեմ միջազգային պայքարի շրջանակներում»,-ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, թե ԻՊ-ը Սիրիայում գլխատել է Եվգենի անունով ռուս հետախույզի և այդ մասին տեսանյութ հրապարակել։

Նմանատիպ նյութեր