37586 դիտում
19:10 13-05-2017
Գողության դեպքեր Շենգավիթում. տնօրենը, նստելով երթուղային տաքսի, նկատել է, որ դրամապանակը տարել են. իսկ վաճառողն էլ հայտնաբերել է, որ «թռցրել» են իր Samsung Galaxy S6 հեռախոսը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Շուշաննա Միրզոյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի Սևանի փողոցի խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային տաքսու սրահում, նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շ. Միրզոյանից գողացել են 40.000 դրամ և զեղչային քարտեր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ. Միրզոյանն աշխատում է Երևանում գործող «Լավա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նույն օրը, ժամը 12։40-ի սահմաններում, Շենգավիթի ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Կարապետյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։50-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցի 21 հասցեում գործող «ՎԼԶ» էլեկտրոնիկայի խանութ-սրահի պահարանի վրայից գողացել են իր Samsung Galaxy S6 տեսակի բջջային հեռախոսը։
Այս փաստով նույնպես ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Կարապետյանն աշխատում է նշված էլեկտրոնիկայի խանութ-սրահում՝ որպես վաճառող։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
58299 դիտում
13:40 06-05-2018
Ռուսաստանում Samsung Galaxy S8-ը կրկնակի էժանացել է՝ նոր Galaxy S9-ի թողարկման ֆոնի վրա
2053 դիտում
18:08 29-10-2014
Samsung-ը հայ սպառողներին պաշտոնապես կներկայացնի Samsung Galaxy Note 4 սմարթֆոնը