10336 դիտում
13:09 14-05-2017
Գանձակցիներն ու ազատամարտիկները նշեցին հետախույզ Արմեն Մարտիրոսյանի նահատակության 1-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 13-ին, Գեղարքունիքի Գանձակ գյուղում նշեցին 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակիցներից մեկի՝ սահմանապահ հետախույզ-գնդացրորդ Արմեն Հրայրի Մարտիրոսյանի հերոսական նահատակության 1-ին տարեդարձը:
Գանձակի թիվ 1 դպրոցում գտնվող Ա.Մարտիրոսյանի անվան ՆԶՊ դասասենյակ այցելեցին և այնտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության անդամները, Հրազդանի Չաուշի ջոկատի ազատամարտիկները, «Արծիվ-մահապարտներ» ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և մի շարք այլ ազատամարտիկներ:
Ներկաներն այցելեցին նաև տեղի գերեզմանատանը գտնվող Ա. Մարտիրոսյանի գերեզմանին:
Այնուհետև ազատամարտիկներն այցելեցին նաև Հրազդան քաղաքի ազատամարտիկների պանթեոն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև 1992թ.-ի այս օրերին, Շուշիի ազատագրմանը հաջորդած թեժ մարտերի ժամանակ զոհված, իրենց մարտական ընկերոջ՝ Ֆիդելի՝ Սերյոժա Պետրոսյանի և 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված, նորօրյա հերոս նահատակներ Վահե Զաքարյանի և Սարգիս Սահակյանի շիրիմների առաջ:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/29/105301/]Հիշեցնենք[/url], որ 2016թ.-ի դեպտեմբերի 12-ին Գանձակ գյուղի ակումբում մեծ շուքով նշեցին Արմեն Մարտիրոսյանի ծննդյան 20-րդ տարեդարձը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
30951 դիտում
11:00 29-12-2016
Գանձակում նշեցին ապրիլյան պատերազմում զոհված Արմեն Մարտիրոսյանի ծննդյան 20-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
22088 դիտում
08:46 27-07-2015
Ջավախքի հեռավոր Գանձա գյուղում օրը տոնական էր. նշեցին Տերյանի 130-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ