211652_close_icon

Նավթի գները բարձրացել են.

views-count3049 դիտում article-date 10:10 15-05-2017
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել. այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հուլիս ամսվա մատակարարումների ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.57 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.64 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունիս ամսվա մատակարարումների ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.63 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.62 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր