211652_close_icon
views-count52361 դիտում article-date 12:27 15-05-2017

Լարված իրավիճակ Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում. կոլեկտիվը հայտարարում է, որ նախարարի որոշումն անօրինական է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 17 հատուկ դպրոցում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դպրոցի կոլեկտիվը՝ ի նշան բողոքի, բակում ակցիա է անում՝ հայտարարելով, որ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը անօրինական հրաման է արձակել, ինչի արդյունքում նոր տնօրեն է նշանակվել։ Նախկին տնօրենը՝ Ամալյա Հարությունյանը, թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է աշխատանքից ու մնացել է ժամանակավոր պաշտոնակատար, և, ըստ օրենքի, պետք է հայտարարվեր մրցույթ՝ հաշվի առնելով նաև կոլեկտիվի խորհրդի կազմի տեսակետը, սակայն նախարարը դա չի հաշվի առել ու նոր տնօրեն է նշանակել։ «Մենք բողոքել ենք նախարարի որոշման դեմ և այդ գործը գտնվում է վարչական դատարանում, ու հիմա նախարարը, չսպասելով դատարանի վճռին, անօրինական հրաման է արձակել։ Մենք դիմել ենք նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որպեսզի սատար կանգնեն կոլեկտիվին և դրսից եկած մարդուն չթույլատրեն նշանակվի տնօրեն։ 75 երեխա այս պահին մեր խնամքի տակ է, և բոլորն ունեն հաշմանդամության կարգեր։ Ճիշտ է, մենք այս պահին ընդվզել ենք նախարարի որոշման դեմ, սակայն մեր մարդկային խիղճը չենք կորցրել է և կատարում ենք երեխաների խնամքը, ու եթե խնդիրն օրինական ճանապարհով չլուծվի, ապա չգիտենք, թե ինչ հանգուցալուծում կստանա այն»,-ասում էին նրանք։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր