211652_close_icon
views-count2482 դիտում article-date 20:10 15-05-2017

ՀՀ փաստաբանների պալատը միացել է մասնակից երկրների միջև ստորագրվող ՝«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համագործակության հուշագրին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը մայիսի 11-ից եռօրյա այցով Հոնկ Կոնգի իրավաբանական համայնքի ( փաստաբանների միություն) հրավերով մասնակցել է համայնքի 110 ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին, այդ թվում՝ մասնագիտական համայնքին վերաբերող միջազգային կոնֆերանսին: Միջոցառումների շրջանակում ՀՀ փաստաբանների պալատը միացել է մասնակից երկրների միջև ստորագրվող ՝«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համագործակության հուշագրին: Այն նպատակաուղղված է 24 իրավական համակարգերի իրավաբանների, փաստաբանների միությունների շրջանում համագործակցության խթանմանը, տեղեկատվության և գիտելիքների փոխանակման հարթակի ստեղծմանը: Հուշագրով նախատեսվում է առաջիկա տարվա ընթացքում նախանշել մասնակից երկրների իրավական համակարգերի միջև փոխգործակցության առաջնահերթությունները: Փաստաթղթով ամրագրված են համագործակցության հետևյալ 4 ուղղությունները ․ - Փաստաբանների միությունների ներգրավումը՝ համագործակցությունը և փոխգործակցությունը խթանելու նպատակով, - Առանձնահատուկ ուշադրություն դարձնել օրենքներին, որոնք առնչվում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հարցերին և դրանց կատարելագործման հարթակի ստեղծումը, - համագործակցության ցանցի և բիզնես ուղղորդումների համայնքի հիմնումը, - Ամենամյա/ երկամյա կոնֆերանսների անցկացումը՝ ուղղված ոլորտում առկա խնդիրները քննարկելուն, նոր գաղափարներ ներկայացնելուն, մարտահրավերներին և հնարավորություններին արձագանքելուն: Միջազգային իրավական հարաբերությունների ժամանակակից պահաջներին և առաջնահերթություններին նվիրված կոնֆերանսում քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ առեւտրի հնարավորություններին ու մարտահրավերներին, արդյունավետ հարկային համակարգին, տեղական եւ միջսահմանային հարկային ռեժիմներին, կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ֆինանասավորմանը և զարգացմանը փաստաբանների ներգրավվածությանն առնչվող մի շարք թեմաներ: Քննարկումներ են ծավալվել միջազգային առևտրի էլեկտրոնային գործիքների, նորարարությունների և ստեղծագործական ոլորտում բարենպաստ միջավայրի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Տարբեր երկրների պատվիրակները ներկայացրել են միջսահմանային առևտրի շրջանակներում վեճերի լուծման սեփական եղանակներն ու ներպետական գործող կառուցակարգերը: [b]ՀՀ ՓՊ մամուլի կենտրոն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր