15038 դիտում
16:38 16-05-2017
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը՝ Երևանում. EXCLUSIVE.am
Երևանի «Փարավոն» ժամանցային համալիրում 2017թ-ի հունիսի 6-ին կկայանա «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը, որին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ։ Նրանք հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։
EXCLUSIVE.am-ը այս իրադարձության կենտրոնում է և այժմ Ձեզ ենք ներկայացնում մանրամասներ՝ Հայաստանում կայանալիք այս մրցույթից:
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է.
· բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհայինկինոարտադրության և նորաձևության ասպարեզում,
· հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն,
· ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում:
Մրցույթի մրցանակային ֆոնդը ներառում է.
· «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ԱՊՀ լավագույն մոդել կոչումը,
· նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից,
· ճանաչված և առաջավոր գովազդային գործակալությունների գովազդների նկարահանմանը և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն
«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում կլինեն 11 փորձառու մասնագետներ։ Ժյուրիի 3 անդամները կլինեն Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։
Գեղեցկության մրցույթի եզրափակչին հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր՝ ՀՀ և ԱՊՀ երկրներից ժամանած.
«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի հյուրերի կազմում կլինեն հայտնի անձինք Ռուսաստանից, Հայաստանից և ԱՊՀ այլ երկրներից, այդ թվում՝ կինոյի և էստրադայի աստղեր, արվեստագետներ և բարձր նորաձևության մասնագետներ:
«ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթը՝ թվերով.
· մասնակից 13 երկիր,
· ընտրական մրցույթներին մասնակցության 6 000 հայտ,
· 25 միլիոնանոց լսարան,
· 25 ինֆորմացիոն գործընկեր,
· 16,2 մլն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդ,
· 11,5 մլն ՀՀ դրամ գովազդային բյուջե։
«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակիչը կկայանա ԱՊՀ Միջպետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ։
«Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոն, «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալություն:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
7974 դիտում
16:38 02-08-2018
Ռոմելլա Թամարյանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում ճանաչվել է 2-րդ վիցե միսս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ