Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է, որ երջանիկ չէ պետության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին գրում է TACC-ը:
Նա այս մասին ասել է Ռուսաստան իր այցից առաջ ռուս լրագրողների հետ հարցազրույցում:
«Ոմանք ասում են, որ ռազմական դրության նախատեսվող օրենքն անհրաժեշտ է իմ իշխանության ամրապնդման համար: Բայց ես արդեն 72 տարեկան եմ: Եթե ինձ հարցնեք՝ երջանիկ եմ նախագահ լինելու համար, ապա կասեմ՝ ոչ»,- նշել է Դուտերտեն:
Ըստ նրա՝ միանգամայն հնարավոր է, որ ներկայումս ինքը նախագահ լինելու կարիք չունի: «Բայց ես չեմ կարող ետ դառնալ, պետք է այս աշխատանքը կատարեմ»,- ավելացրել է նա և ընդգծել, որ, իր պարտականությունը պետությանը ծառայելն է», իսկ Ֆիլիպինները «պետք է դառնա կյանքի համար խաղաղ եւ հարմարավետ վայր»: