Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր՝ մայիսի 24-ին, հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք «Ակօս»-ից:
Պոլսո պատրիարքարանում այսօր տեղի է ունեցել դռնփակ նիստ, որի ժամանակ էլ հայտարարվել է Ա. Աթեշյանի հրաժարականի լուրը:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ թվականից։ Նրա լիազորությունները ստանձնել էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Վերջինս էլ ընտրվել էր ոչ թե համայնքի, այլ թուրքական իշխանությունների կողմից: Իսկ Ստամբուլի հայ համայնքը տևական ժամանակ է՝ պահանջում էր նոր ընտրություններ: