Թուրքիան հերքել է Ռուսաստանից ցորենի ներմուծման սահմանափակման մասին լուրերը
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ Ռուսաստանից ցորենի ներմուծման սահմանափակում է սահմանել։
Ria Novosti գործակալությունը մեջբերում է նախարարության հաղորդագրությունը, որում ասվում է, որ Մոսկվան հավատարիմ է Անկարայի հետ ավելի վաղ սահամանափակումները չեղարկող համաձայնագրի կատարմանը։
Լուրն առաջինը մայիսի 24-ին հրապարակել էր ռուսական «Ведомости» թերթը։
«Թուրքիան շարունակում է իրագործել ձեռք բերված համաձայնությունները»,-ասված է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ։