211652_close_icon
views-count2393 դիտում article-date 14:36 31-05-2017

Զորակոչիկը տարկետում է ստացել Պաշտպանի առաջարկով անցկացված քննության արդյունքում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած զորակոչիկը տեղեկացրել է, որ ունի ողնաշարի ճողվածքներ, սակայն զինկոմիսարիատից ստացած ուղեգրի հիման վրա անցած ռենտգեն հետազոտությամբ դրանք չեն հայտնաբերվել: Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ պատշաճ բժշկական հետազոտություն անցնելու և զինվորական ծառայության պիտանելիությունը որոշելու հարցերում: Կենտրոնական բժշկական հանձնաժողով կատարած այցելության արդյունքում պարզվել է, որ դիմումատուի մոտ ախտորոշվել է դեղորայքային ալերգիա և ողնաշարի գոտկասրբանային հատվածի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների սկզբնական նշաններ՝ ձախակողմյան արմատիկային թեթև համախտանիշով: Մեկ այլ բժշկական կենտրոնում դիմումատուն իր նախաձեռնությամբ անցել է մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտություն, հայտնաբերվել է ողնաշարի երեք ճողվածք: Կենտրոնական բժշկական հանձնաժողովում երկրորդ փորձաքննության ժամանակ հանձնաժողովի անդամներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ուսումնասիրել են դիմումատուի անձնական գործը, մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտության ընթացքում հայտնաբերված ողնաշարային ճողվածքների լուսանկարները: Քննարկման արդյունքում դիմումատուն ստացել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունք:

Նմանատիպ նյութեր