211652_close_icon
views-count2968 դիտում article-date 18:32 23-06-2017

Պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում

Զորակոչիկի հայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ 2015 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ իր որդու մոտ ախտորոշվել է հիվանդություն, և նա առողջական վիճակի պատճառով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշմամբ ստացել է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով: 2016 թվականին մեկ այլ բժշկական հաստատությունում ախտորոշվելուց հետո, դիմումատուի պնդմամբ, պարզ է դարձել, որ որդու հիվանդությունը դրական փոփոխության չի ենթարկվել: Ավելին՝ նրա մոտ առկա համապատասխան գոյացությունն ավելի է մեծացել: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից զորակոչիկը պիտանի է ճանաչվել զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում 2017 թվականի ընթացքում զորակոչիկը երկու անգամ ներկայացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը: Դրանից բացի, բժշկական հետազոտության է ենթարկվել քաղաքացիական բժշկական հաստատությունում և Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում: Նշված հետազոտությունների արդյունքում զորակոչիկը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի հիմքով ստացել է տարկետման իրավունք: [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր