39712 դիտում
14:00 01-06-2017
Ինչո՞ւ է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետն անակնկալ այցելել Ազատության հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 1-ին, ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, նշվում է Երեխաների իրավունքնրի պաշտպանության օրը։
Արդեն մի քանի ժամ է, Ազատության հրաարակում ասեղ գցելու տեղ չկա։ Ողջ հրապարակը գրավել են մանուկները, ովքեր գույնզգույն կավիճներով ասֆալտին նկարազարդումներ են անում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների համար անակնկալ էր ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի և ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի այցը։
ՃՈ բարձրաստիճան սպաները դատարկաձեռն չէին եկել ազատության հրապարակ. իրենց հետ բերել էին գույնզգույն գրքեր, խաղալիքներ, ճանապարհային երթևեկության կանոնների ուղեցույցներ և եթե ուղեցույցները նվիրում էին երեխաների ծնողներին, ապա գույնզգույն մանկական գրքերն ու խաղալիքները՝ երեխաներին։
Ծնողները ոգևորությամբ էին դիմավորում Ե. Կարապետյանին ու Ն. Սարգսյանին, որոնց հետո միացավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
Երեխաները, կարելի է ասել, իրար հերթ չտալով լուսանկարվում էին ոստիկանների հետ՝ երբեմն էլ պատիվ առնելով։
Տոնական միջոցառումը այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է, և երեխաների անվտանգությունը տեղում կատարում են ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 651+
651+