2435 դիտում
14:02 02-06-2017
Վենեսուելայի նախագահը հայտարարել է հանրաքվե անցկացնելու մտադրության մասին
Վենեսուելայում տնտեսական ու քաղաքական ճգնաժամի ֆոնին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ցանկանում է Սահմանադրական ասամբլեայի ստեղծման շուրջ հանրաքվե անցկացնել։
Ինչպես հաղորդում է BBC-ն, ըստ Մադուրոյի՝ այն պետք է փոխարինման գա ներկայիս ազգային խորհրդարանին։
Մադուրոն գտնում է, որ նոր օրենսդիր մարմինը լիազորություններ կունենա երկրի սահմանարության մեջ փոփոխություններ անելու հարցում։ Ներկայիս խորհրդարանի մեծամասնությունը ընդդիմությունն է կազմում, որն էլ կոչ է անում Մադուրոյին հեռանալ նախագահի պաշտոնից։ Նրանք դեմ են հանդես գալիս բարեփոխումներին՝ գտնելով, որ Մադուրոյի նպատակը մեկն է՝ կենտրոնացնել իշխանություները իր ձեռքում։
Մինչ օրս երկրում բարձրացած բողոքի մեծ ալիքների ժամանակ առնվազն 60 մարդ է զոհվել։
Նմանատիպ նյութեր
1143 դիտում
14:04 16-04-2015
Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը հայտարարել են համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին
1207 դիտում
10:19 29-06-2015
Հունաստանի նախագահը ստորագրել է հուլիսի 5-ին հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր
Այս բաժնից
967 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
976 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1441 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ