1576 դիտում
12:34 05-06-2017
Հրապարակվել է ՔԿՀ-ներում ազատազրկվածների առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների կողմից քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են խնամքի կարիք ունեցող՝ ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության, նրանց պատշաճ խնամքի կազմակերպման, դրա ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ: Այս և քրեակատարողական հիմնարկներում առողջության իրավունքին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ ներկայացված են Պաշտպանի՝ «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» արտահերթ [url=http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/b8beba20cc5240c574dd202b118ce109.pdf]զեկույցում[/url]:
Զեկույցում վերլուծվել են բժշկական օգնության, խնամքի պայմանների, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, քրեակատարողական հիմնարկներում բժշկական տեխնիկայի բավարար հագեցվածության, դեղորայքային ապահովվածության խնդիրները: Ներկայացված են բժշկական անձնակազմի կադրային համալրվածության և պատշաճ որակավորման, ինստիտուցիոնալ անկախության հարցերը:
Զեկույցն արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված` կալանավորված անձանց և դատապարտյալների բողոքների ուսումնասիրության արդյունքները, Պաշտպանի կայացրած` մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշումները, դրանցում ձևավորված իրավական չափանիշները:
Միջազգային իրավաբանության, մեր երկրի ներպետական օրենսդրության և պրակտիկայում արձանագրված խնդիրների համադրված վերլուծության հիման վրա զեկույցում ներկայացված են ազատությունից զրկված անձանց առողջության իրավունքի բարելավմանն ուղղված առաջարկներ:
Նմանատիպ նյութեր
922 դիտում
20:32 02-02-2024
ՄԻՊ Մանասյանը ուսումնասիրել է «Նուբարաշեն» և «Աբովյան» ՔԿՀ-ներում ազատազրկվածների պահման պայմանները
2031 դիտում
10:20 25-07-2018
Հրապարակվել է «Աբովյան» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրների վերաբերյալ արտահերթ զեկույցը. ՄԻՊ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»