6414 դիտում
10:16 06-06-2017
Եթե վարչապետն այսպես շարունակի, ինձ նման բարեկամից կստանա լավագույն թշնամի. Լևոն Ջավախյան․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի արձակագիր Լևոն Ջավախյանը չափազանց վտանգավոր է համարում լեզվի պետական տեսչությունը լուծարելու` կառավարության մտադրությունը: Նա դա որակում է որպես քայլ` ընդդեմ հայոց լեզվի:
Մեր զրույցում գրողը մտահոգություն էր հայտնում լեզվի պետական տեսչությունը լուծարելու փորձերի մասին, որն էլ ներկայացնում ենք ստորև:
- Հասկանում ենք, որ երկրի ֆինանսական վիճակը վատ է: Դպրոցներ են փակում, որ իրենք չեն բացել, գյուղեր են փակում, որ իրենք չեն հիմնել, հիմա էլ բանը հասել է լեզվի պետական տեսչությանը: Եթե ֆինանսական վիճակը վատ է, պիտի որ արգելեն մարդկանց հաց ուտելը, ինչպես որ ծխելն են ուզում արգելել:
Լեզուն ի՞նչ բան է: Լեզուն հայրենիք է: Հայրենիքը նախ հողային տարածքն է, դրա վրայի մարդը, ապա` լեզուն: Այդ երեքի հանրագումարն է հայրենիքը: Սրանք արդեն ուզում են հայրենիքի մի մասը թրատեն, սրատեն: Մեր ժողովրդի մեջ առաջ ռուսամոլություն էր, հիմա նաև եվրոպամոլություն ու ամերիկամոլություն: Եթե լեզվի տեսչությունը չլինի, վերահսկողություն չիրականացվի, շատերն իրենց գործունեության մեջ, իրենց գրագրություններում, բիզնեսում տուրք պիտի տան անգլերենին կամ ռուսերենին:
Ես չեմ թաքցնում, որ վարչապետի նկատմամբ համակրանք եմ ունեցել և իմ հարցազրույցներում էլ արտահայտել եմ, բայց, ինչպես հասկանում եմ, իր բիզնես մտածողության մեջ հայեցի մտածողությունը չի տեղավորվում, մարդը այդ առումով կարծես բարդույթներ ունի, և եթե այսպես շարունակի, ինձ նման բարեկամից ինքը կստեղծի իր լավագույն թշնամին: Լեզվի տեսչությունը չի՞ աշխատում, աշխատեցրու: Դա խիստ անհրաժեշտ կառույց է: Իմ կարծիքով լեզվի տեսչությունը ոչ թե պիտի լուծարել, այլ իրավունքները ընդլայնել, որովհետև հայերենը վտանգված է առավել, քան երբևէ. հեռուստատեսությունը հայերեն չի խոսում, պատգամավորները մոռացել են` հայերենն ինչ բան է, ամենուր ոչ հայերեն գրություններ են: Լեզուն տեր պիտի ունենա և այդ տիրությունը պետք է լեզվի տեսչութունն անի:
Երբ ասում են` նրա իրավունքներն ու պարտականությունները տրոհում են տարբեր կազմակերպությունների միջև, ապա փաստորեն փոշիացնում են լեզվի պահպանման միջոցները: Իսկ որտեղ փոշիացումն է, այնտեղ էլ վերացումն է: Դա հոգևոր պահպանության հարց է: Առանց հոգու մարդը անասուն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
17:03 25-08-2015
Ռոմուլո. Եթե «Սպարտակը» այսպես շարունակի, ապա կարող է չեմպիոն դառնալ
2455 դիտում
17:15 13-06-2021
«Եթե ոչ ես, ապա՝ ով, նման հարց ես ինձ տվել եմ 1992թ-ին, 1997թ-ին և նման հարց ինձ տալիս եմ հիմա». Ռոբերտ Քոչարյան
3186 դիտում
22:52 14-07-2019
Լևոն Ջավախյան. Մշակույթային օջախը տեղի է տալիս օլիգարխիայի ճնշումներին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը