108702 դիտում
23:43 07-06-2017
Երևանում ստահակները այնպես են հաբրգել, որ արդեն կենտրոնական փողոցում գողություններ են կատարում. կեսգիշերին թալանել են կայանված ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Գիշերը ժամը 02:30-ից հետո Տիգրան Մեծ պողոտայի 45/40 հասցեի բնակիչ, 48-ամյա Գագիկ Գևորգյանին պատկանող Mercedes CLS մակնիշի 34 RS 236 համարանիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենան կայանված է եղել Տիգրան Մեծ պողոտայի 45 շենքի մոտ, «Գայանե» հանրախանութի դիմաց:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Գ. Գևորգյանը ասում էր. «Գիշերը ժամը 02:30-ին տուն եկա և մեքենան կայանեցի այստեղ: Առավոտյան երբ իջա, որ մեքենայով հյուր գնամ, հարևան խանութի աշխատողները ասացին, թե մեքենան վթարի՞ ես ենթարկել, որ կողային հայելիները չկան, զարմացա և մոտենալով նկատեցի, որ իսկապես երկու կողային հայելիներն էլ գողացել են: Հայելիները մեքենայի գործարանային արտադրությանը չէին, այլ փոխարինված էին բավականին թանկարժեք հայելիներով, մոտավոր երկուսը միասին, պատճառած նյութական վնասի հետ, կազմում էին 5.000 ԱՄՆ դոլար: Դիմեցինք ոստիկանություն, եկան, արձանագրեցին»:
Վերջում նա հույս հայտնեց, որ ՀՀ ոստիկանությունից առավելագույնը 3 օր կպահանջվի մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում կայանված մեքենայի վրայից գողություն կատարողին կամ կատարողներին բացահայտելու համար:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26912 դիտում
23:21 18-11-2020
Ազատագրված Արցախը հանձնած ստահակները պատժվելու են ինչպես երկրային, այնպես էլ երկնային կյանքում. Կառլեն Սարգսյան