72457 դիտում
22:25 09-06-2017
Ինչո՞ւ է Կապի և տրանսպորտի նախարարը երեկոյան այցելել Նոր Հաճնի կամուրջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօրվանից Կոտայքի մարզի Նոր Հաճն կամրջի արտաքին լուսավորման հարցը վերջնականապես լուծվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարականով հանրապետության կարևորագույն կամրջների վրա տեղադրվում են արտաքին լուսավորման LED տեսակի լույսեր:
Լույսերը Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների .նախարարությանն անվճար տրամադրել է «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերությունը, իսկ տեղադրման, միացման, մոնտաժման աշխատանքները կատարել է նախարարության «Հայավտոճան» ընկերությունը:
Լույսերը առաջին հերթին էներգախնայող են և որակյալ, ինչը հնարավորութուն կտա վարորդներին, որպեսզի կամրջին մոտենալիս և կամրջով անցնելիս՝ անջատեն իրենց ավտոմեքենաների լույսերը, քանի որ ակնհայտ երևում է, որ կամրջի վրա տեղադրված այս լույսերը բարձր որակի են ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նախարար Վ. Մարտիրոսյանը հայտնեց, որ առաջիկայում նույն ընկերության կողմից Կապի նախարարության աշխատակիցների հետ LED տեսակի լույսեր կտեղադրվեն նաև Աշտարակի կամրջին, իսկ հետագայում՝ Ստեփանավան և Ջերմուկ քաղաքներում գտնվող կամրջներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Նոր Հաճնի կամրջի վրա երեկոյան և գիշերը հաճախակի են եղել ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վարորդները բարձրաձայնում էին ասելով, որ վթարների պատճառ է նաև այն, որ կամուրջը չի ունեցել արտաքին լուսավորություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+