28045 դիտում
23:42 09-06-2017
Երկրաշարժի հետևանքով Արթիկ քաղաքի վթարային շենքերից մեկի տանիքից մեծ քանակի քարեր են թափվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 7-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում երկրաշարժի ցնցումներ էին գրանցվել, ինչի հետևանքով Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի թիվ 13 շենքի տանիքից քարեր են թափվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, տեղաբնակները բազմիցս անգամ դիմել են պատկան մարմիններին, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանին և հայտնել, որ շենքը վթարային է և օրերից մի օր կփլուզվի:
Բնակիչները բարձրաձայնում են նաև, որ մի քանի ամիս հրաժարվել են կոմունալ վճարումներ կատարել, ինչից հետո գումար են հավաքել և փորձել վերանորոգել տանիքի մի մասը, սակայն կրկին ոչ ոքից աջակցություն չեն ստացել:
Եվ ահա, հունիսի 7-ին էլ երկրաշարժի հետևանքով նշված վթարային շենքի տանիքից մեծ քանակի քարեր են թափվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+