30947 դիտում
18:31 10-06-2017
Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Սասուն Մկրտչյանը այսօր կդառնար 28 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանը ծնվել է 1989թ. հունիսի 10-ին Երևանում՝ սասունցիների ընտանիքում:
1996-2006 թթ սովորել է Հ. Հայրապետյանի անվան №78 դպրոցում:
10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձևով, Մասնակցել բազմաթիվ մրցույթների և պարգևատրվել տարբեր կարգի շքանշաններով ու պատվոգրերով:
2009-2014 թթ սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում:
Բոքսի ֆեդերացիայի անդամմներից մեկն էր, ինչպես նաև մրցավար էր և մեկնաբան:
2007-2009 թթ պարտադիր ժամկետային ծառայության է անցել Շամշադինի զորամասում:
2009-2011 թթ աշխատել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ:
2011-2014 թթ կրկին վերադարձլ է զինվորական կյանքին՝ ծառայել Խաղաղապահ զորքերում:
2014 -ից ծառայության է անցել ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բրիգադում և 4-րդ հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ:
Մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը և հատուկ միջոցառումների կատարմանը: Պարբերաբար մեկնում էր Արցախ՝ ծառայություն իրականացնելու։
2016 թ. Սասուն Մկրտչյանը մասնակցել է ապրիլյան պատերազմի Արցախի Մարտակերտի ՊԲ 33651 պահպանման տակ գտնվող մարտական դիրքերում:
Ապրիլի 1-ին հերթական անգամ ծառայությունն իրականացնելուց հետո վերադարձել է Արցախից: Ապրիլի 7-ին պիտի տեղի ունենար նրա նշանադրության արարողությունը, սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես՝ ապրիլի 2-ի առավոտյան Սասունին ևս ուղևորվեց առաջնագիծ: Ակտիվորեն մասնակցել է Տալիշի դիրքերի հետ գրավման օպերացիաներին և աչքի ընկել խիզախությամբ:
Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը, Թալիշի դիրքերը հետ գրավելու ժամանակ որովայնի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Այսօր՝ հունիսի 10-ին, Սասուն Մկրտչյանը կդառնար 28 տարեկան:
Այդ առիթով «Դուք մենակ չեք» բարեգործական նախաձեռնության շրջանակներում, Սասուն Մկրտչյանի հայրական տուն էր այցելել նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության պատվիրակությունը, որը ողջյունեց ընտանիքի անդամներին ու բարեկամներին և իր հարգանքի տուրքը մատուցեց, հերոսի փառքին նվիրված անկյան առաջ: Այնուհետև ներկաներն ուղևորվեցի «Եռաբլուր» զինվորական պատթեոն, որտեղ Սասուն Մկրչյանի շիրիմի առաջ նրանց էին սպասում նաև Սասունի Մարտական ընկերները:
Հերոսի աճյունի առաջ հարգանքի տուրքը մատուցելուց հետո, ՂՊՎ նախագահի պաշտոնակատար Վրեժ Եղիազարյանը, Սասուն Մկրտչյանի ծնողներին փոխանցեց, ՂՊՎ ղեկավար խորհրդի որոշմամբ հետմահու, Սասուն Մկրտչյանին շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
38357 դիտում
22:19 10-06-2017
Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ, կամավորական Սարգիս Խալաֆյանն այսօր կդառնար 50 տարեկան, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
23956 դիտում
20:55 27-04-2018
Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 22 տարեկան
4767 դիտում
20:49 23-08-2020
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի կդառնար 32 տարեկան
Այս բաժնից
850 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»