Սպորտային հետազոտությունների կենտրոնը հայտնել է աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստի անունը
Սպորտային հետազոտությունների կենտրոնը հայտնել է ամենաթանկ ֆուտբոլիստի անունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը գլխավորել է Բարսելոնայի և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը:
25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը վաստակում է 210,7մլն եվրո:
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են «Տոտտենհեմ Հոտսպուր»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դելե Ալին (155,1 մլն եվրո) և հարձակվող Հարի Քեյնը (153,6 մլն եվրո):
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը` 151,7 մլն եվրո: